AutoSOS LLC icon

AutoSOS LLC

1.3.0 for Android
5.0 | 5,000+ Lượt cài đặt

ITResources LLC

Mô tả của AutoSOS LLC

«Ավտոսոս» անվադողերի հյուրանոց ՍՊԸ-ն հիմնադրվել է 2018թ.-ին:
Մենք աշխատում ենք 24 ժամ անընդմեջ, շաբաթվա բոլոր օրերին:
Ընկերությունն իր հաճախորդին է առաջարկում ավտոմեքենաների անվադողերի անվտանգ, արագ և հուսալի պահեստավորում:
«Ավտոսոս» անվադողերի հյուրանոց ՍՊԸ-ի ծառայություններն են․
շարժական վուլկանացման ավտոմեքենաներով մեքենայի անվադողերի փոխում,
փոխված անվադողերը հարմարավետ պահեստավորման հանձնում,
անվտանգության տեսախցիկներով հսկվող պահեստներ:
-Շարժական վուլկանացման ծառայությունն իր հերթին ներառում է անվադողերի փոխում, հավասարակշռում և պահեստովորում: Պահեստավորման ժամանակ ընկերության համապատասխան աշխատակիցները  փաթեթավորում են Ձեր ամառային/ձմեռային անվադողերը, լվանում, մգեցնում և տեղավորում մեր հարմարավետ «ՀՅՈՒՐԱՆՈՑԻ» համապատասխան բաժնում։
Այս պրոցեսն իրականացվում է հանձնման-ընդունման ակտ և պահատվության պայամանագիր կազմելու միջոցով, որտեղ նշված հերթական համարի միջոցով ընկերությունը ցանկացած պահի կարող է հաճախորդի պահանջով նրան վերադարձնել մեքենայի անվադողերը:
Մեր փորձառու մասնագետները հաշված րոպեների ընթացքում կմոտենան Ձեր նշած հասցեով և կիրականացնեն բարձրակարգ սպասարկում, որի արդյունքում Դուք կխնայեք Ձեր ժամանակը, դեռ ավելին`կազատվեք ավտոտեխսպասարկման կետ մոտենալու, հերթագրվելու կամ նախապես գրանցվելու ավելնորդ գլխացավանքից:
Ընկերությունն իր գործունեությամբ նպատակ չի հետապնդում նախկին ավանդական վուլկանացման տարբերակը շարժական վուլկանացման տարբերակով փոխարինելու, այլ հակառակը՝ դրա կողքին ավելացնում է նորը, ավելի հարմավետը:
Անվադողերի հյուրանոցը շուկայում լինելով առաջինը, հասանելի է նաև հեռախոսային հավելվածի միջոցով, որն է՛լ ավելի է հեշտացնում հաճախորդների արագ սպասարկման գործընթացը:
Իր գործունեության բավական կարճ ժամանակամիջոցում արժանանալով հաճախորդների վստահությանը և ունենալով բազմաթիվ առաջարկներ նրանց կողմից, «Ավտոսոս» անվադողերի հյուրանոցն առաջարկում է նաև ավտոմեքենաների խնամքի և շահագործման հետ կապված այլ շարժական ծառայություններ: Առաջարկվող ծառայությունները նույնպես նորույթ են հայաստանյան շուկայում և արդեն արժանացել են հաճախորդի բարձր գնահատականին:
Հավելյալ ծառայությունների ցանկն իր մեջ ներառում է`
շարժական վուլկանացում (անիվների փոփոխում, հավասարակշռում),
անիվների վերանորոգում,
ավտոփականագործ,
«Սթափ վարորդ»,
մեքենայի մարտկոցի լիցքավորում/перемишка/,
ավտոքարշակ,
ավտոմեքենայի ախտորոշում (диагностика),
ավտոմեքենաների վառելիքի լիցքավորում (գազ, բենզին),
ավտոմեքենաների քիմ.մաքրում:
«Ավտոսոս» անվադողերի հյուրանոց ընկերությունն այսքանով չի սահմանափակում իր գործունեության ոլորտները և խոստանում է միշտ հաճախորդին ներկայանալ նորանոր ծառայություններով:

Thông tin bổ sung

  • Danh mục:
    Ô tô và xe cộ
  • Phiên bản mới nhất:
    1.3.0
  • Đã cập nhật:
    2019-05-28
  • Kích thước:
    7.3MB
  • Yêu cầu:
    Android 4.4 or later
  • Nhà phát triển:
    ITResources LLC
  • ID:
    com.autosos.itr
  • Available on: